Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ծեծի են ենթարկել հայազգի դերասանին

15:37, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Մոսկվայում ծեծի են ենթարկել հայազգի դերասանին

Մոսկվայում հոգեկան անառողջ վիճակում գտնվող երկրպագուն երկարատև հետապնդումից հետո ներխուժել է հայազգի ծագում ունեցող Ալբեր Մելիք-Փաշաևի բնակարան և ծեծել նրան: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, մինչ այժմ եղած տեղեկությունների համաձայն՝ լրագրողի ծեծի պատճառն այն է եղել, որ վերջինը նախկինում հրաժարվել է ստորագրություն տրամադրել իրեն ծեծած անձին:

Հաղորդվում է, որ այս պահին դերասանի վրա հարձակված անձը ձերբակալվել է, իսկ դերասանը գտնվում է հիվանդանոցում` գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ:

7658 | 1
Facebook