Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոտքի, Հայաստանն» ու «Ոչ, թալանինն» այսուհետ միասնական կգործեն

14:31, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Ոտքի, Հայաստանն» ու «Ոչ, թալանինն» այսուհետ միասնական կգործեն
     «Ես շատ կարևոր եմ համարում երեկ տեղի ունեցածը. երկու նախաձեռնությունները միասնակ էին և դա ողջունելի է: Երեկ, երբ իմացանք, որ բերման են ենթարկել «Ոչ, թալանին»-ի մանակիցներին, որոշում կայացրինք` սատարել նրանց և դուրս գալ հրապարակ: Որոշում կայացվեց, որ «Ոչ, թալանինը» սեպտեմբերի 4-ին կմիանա «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին: Մենք էլ կմասնակցենք սեպտեմբերի 11-ի` իրենց ակցիային: Ողջունելի է, որ հնարավորություն ստեղծվեց իրադարձությունները միասին զարգացնել: Երկու նախաձեռնություններն էլ տեսնում են համատեղ գործելու անհրաժեշտություն և իրականում բացակայում է որևէ պատճառ միասնական չլինելու համար»,- այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
3781 | 3
Facebook