Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արոնյանը լավ ու արագ էր խաղում․Տոպալով

13:31, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Արոնյանը լավ ու արագ էր խաղում․Տոպալով
     ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված «Սինքֆիլդի գավաթ 2015» մրցաշարում հաղթանակ է տոնել հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը։ Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ՝ վաստակած 6 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Հանդիպումից հետո Տոպալովը անդրադարձել է Արոնյանի հետ պարտիային։ «Արոնյանն այնքան լավ ու արագ էր խաղում, կարծես այդ ես չէի ամբողջ առավոտվա ընթացքում պատրաստվել այս տարբերակին, այլ նա»,- ասել է Տոպալովը։
3057 | 0
Facebook