Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը` Պուտինի նոր գլխացավանք. «Բլումբերգ»

14:06, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Չինաստանը` Պուտինի նոր գլխացավանք. «Բլումբերգ»

Չինաստանի տնտեսական ցուցանիշների անկումները հարվածում են միջազգային շուկայում նավթի գներին, որը ռուսական արտահանման շուկայի գլխավոր բաղադրիչն է: Այսինքն` Չինաստանի անկումն էլ ավելի է խորացնում ճգնաժամը Ռուսաստանում, գրում է «Բլումբերգ»-ը:

Նշվում է նաև, որ կրճատվել է Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը: 2015-ի առաջին կիսամյակում 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է 29%-ով` կազմելով 30.6 միլիարդ դոլար:

Սեպտեմբերի 2-3-ը նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Չինաստան: Այդ այցին ընդառաջ Պուտինը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» և «Սինհուա» լրատվականներին` նշելով, որ Չինաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հասել են գագաթնակետին, սակայն խոսք չի գնացել ապրանքաշրջանառության ծավալների կրճատման մասին: Պաշտոնական տվյալների համաձայն` Պուտինի` Չինաստան կատարելիք այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու Հեռավոր Արևելքում գազատարի կառուցման կապակցությամբ:

Նշվում է նաև, որ Պուտինը ձգտում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն` ընդդեմ Եվրոմիության և Միացյալ Նահանգների գերակայության, սակայն գործնական տեսանկյունից «Ռուսաստանն ու Չինաստանն այդքան էլ գաղափարակից չեն, ինչպես ներկայացվում է պաշտոնական հռետորաբանության մեջ»:
9398 | 0
Facebook