Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարադրամի փոխարժեքները Ռուսաստանում և Հայաստանում

11:55, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքները Ռուսաստանում և Հայաստանում
     Այսօր տարադրամի ռուսատանյան շուկայում դոլարի ու եվրոյի չնչին անկում է գրանցվել ռուբլու հանդեպ: Մոսկովյան բորսայի բացման պահին 1 եվրոյի փոխարժեքը նվազել է 0.74 ռուբլով ու հասել 74.84 ռուբլու: Դոլարի փոխարժեքը նվազել է 0.33 ռուբլով`հասնելով 66.52 ռուբլու: Սա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գների անկման տեմպերի նվազման հետ:
     Տարադրամի հայաստանյան շուկայում դրամի անկում է գրանցվել դոլարի, եվրոյի ու ռուբլու նկատմամբ:
     1 դոլարը համարժեք է 483.02 դրամի` 0.25 դրամով ավել: Եվրոն ավելացել է 2.89 դրամով` հասնելով 543.83 դրամի: Ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.24 դրամով և հավասար է 7.43 դրամի:
     Տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
5738 | 0
Facebook