Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է սնայպերին փող տան, որ Սերժին, Գալուստին-մալուստին խփի, պրծնի, ուրիշ ձև չկա». քաղաքացիներ

12:45, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Պետք է սնայպերին փող տան, որ Սերժին, Գալուստին-մալուստին խփի, պրծնի, ուրիշ ձև չկա». քաղաքացիներ

Երեկ Սիրահարների այգում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման «Ո՛չ, թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացված բողոքի ակցիան ընթացավ ոստիկանների հետ ակտիվիստների բախումներով: Ոստիկանները չէին թույլատրում վերջիններին անցնել նախագահականի դիմաց, երկար պատ էին կազմել և համառ դիմադրություն էին ցույց տալիս: Ոստիկանների բազմությունից վրդովված տարեց քաղաքացիները դիմում էին վերջիններին՝ ասելով. «Ա՞յ ձեր տունը շինվի, ընդամենն ուզում ենք բարձրաձայնենք, որ թալանին վերջ տան, էտ է՞լ չեք թողնում: Փոխանակ մեզ պաշտպանեք, թալանչիներին ե՞ք պաշտպանում»,- վիրավորված ասում էին նրանք:
     Հավաքի մասնակիցները ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ոգևորությամբ նշում էին, որ նախաձեռնության ընտրած պայքարի այս եղանակը (փողոցային), արդյունավետ է և պետք է շարունակել պայքարել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` աուդիտի մասին արված հայտարարությանը, քաղաքացիներից մեկն ասաց. «Նա երկու անգամ տարբեր հայտարարություն է արեց, ուրեմն` նա ժողովրդի ցասումից վախենում է: Էսքան ժամանակ նստած ա պրեզիդենտական աթոռին, մի հատ ցույց տվեք իր կողմից ընդունված մի օրենք, որը ժողովրդավարական է…»:
     Հարցին, թե ըստ նրանց՝ ո՞րն է ելքը, նրանցից մեկն ասաց. «Պետք է սնայպերին փող տան, որ Սերժին, Գալուստին-մալուստին խփի պրծնի, ուրիշ ձև չկա: Հա՛մ ժողովրդի փողերը գռփում է, հա՛մ էլ քաղաքակրթությունից էնքան է հեռու, որ փոխանակ դուրս դա ժողովրդի առաջ, ասի` ժողովուրդ ջան, մի էսպիսի վիճակա է ստեղծվել, դրա համար ենք էս քայլին դիմում, ավելի է չարացնում. գնացել, մտել է չգիտեմ ուր, նստել գողացած աթոռին…Բայց դա իր աթոռը չի: Ո՞վ է տեսել կաշառքով գնան, նստեն ու ասեն` ես լավն եմ»:
     Մյուսն էլ հավելեց. «Արդեն մենք ենք սրանց տեղը ամաչում: Ամո՛թ է, ամո՛թ, սրիկա երկիր է կառուցում: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, էս չնթռլոնե՞րը որտեղից եկան», - մեկը մյուսին լրացնելով արտահայտվում էին բողոքավոր ցուցարարները:

7731 | 6
Facebook