Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանց համար առաջարկվող դրամային ավանդատեսակները` ՀՀ բանկերում

12:15, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Ֆիզիկական անձանց համար առաջարկվող դրամային ավանդատեսակները` ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց համար դրամային ավանդատեսակների հետևյալ առաջարկներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդն առաջարկում է «Անելիք Բանկ»-ը` «Դրամային+» ավանդատեսակի ամսական տոկոսադրույքը կազմում է 17.5%:

Միևնույն` 17.5% տոկոսադրույքով դրամային ավանդ ֆիզիկական անձանց առաջարկում է նաև «Հայբիզնեսբանկ»-ը` «Հատուկ առաջարկ» ավանդատեսակով:

«Անելիք Բանկ»-ում գործում է նաև «Դրամային+» մեկ այլ ավանդ` 17.25% եկամտաբերությամբ:

17% եկամտաբերությամբ դրամային ավանդ ֆիզիկական անձանց առաջարկում են «Ինեկոբանկ»-ն ու «Հայբիզնեսբանկ»-ը:

«Ինեկոբանկ»-ն առաջարկում է նաև «Ինեկո+» ավանդատեսակ 16.5% եկամտաբերությամբ` 3, 4 և 5 ամիս ժամկետով: 16.5% եկամտաբերությամբ դրամային ավանդ առաջարկում է նաև «Անելիք Բանկ»-ը:

«Ինեկո+» և «Հատուկ առաջարկ» ավանդատեսակը գործում է նաև 16.25% եկամտաբերությամբ

«Յունիբանկ»-ում գործում է «ARM/RUR» դրամային ավանդատեսակը` 16.1% եկամտաբերությամբ:

Հայկական բանկերում առաջարկվող մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլախավորում է «Անելիք Բանկ»-ը:
3529 | 0
Facebook