Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Google»-ը փոխել է ապրանքանշանը

11:31, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Google»-ը փոխել է ապրանքանշանը

«Google» ընկերությունը մեծամասշտաբ փոփոխությունների շարքում ներառել է նաև ապրանքանշանի փոփոխությունը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ նոր ապրանքանշանի համար նախատեսված տառատեսակն ու գունային ավելի հարուստ խաղն ավելի ժամանակակից են դարձրել ինտերֆեյսը: Նրանք նոր ապրանքանշանը ներկայացրել են որպես «ավելի պարզ, հստակ, գունեղ և ավելի ընկերասիրական մոտիվներով»: Ըստ նրանց` այդ նոր ապրանքանշանը ցուցադրում է ընկերությունն իր լավագույն կողմերով:
     Այս առիթով «Google»-ն իր գլխավոր էջում համապատասխան դուդլ է տեղադրել:
     Հաղորդվում է նաև, որ սա ընկերության հիմնադրումից` 1998թ. հետո լոգոյի ամենամասշտաբային փոփոխումն է և թվով արդեն վեցերորդը:
     Հիշեցենք, որ ավելի վաղ «Google»-ը հայտնել էր, որ ընկերությունը դառնալու է նոր ստեղծվող «Alphabet» հոլդինգային ընկերության «դուստր» ընկերություն:

10651 | 0
Facebook