Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գներն անկում են ապրում` ԱՄՆ-ից և Չինաստանից ստացված վիճակագրությունների հետևանքով

10:46, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Նավթի գներն անկում են ապրում` ԱՄՆ-ից և Չինաստանից ստացված վիճակագրությունների հետևանքով

Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 2-ին, միջազգային շուկայում նավթի գների անկում է գրանցվում` Չինաստանից ու ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների ազդեցությամբ:

Առավոտյան հույսիսծովյան «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 1.22%-ով ու գնահատվում է 48.59 դոլար: Ամերիկյան WTI տեսակի թեթև նավթի 1 բարելի արժեքն էլ նվազել է 2.38%-ով` հասնելով 44.03 դոլարի: Երեկ միջազգային շուկայում 2 տեսակի նավթերի գները նվազել էին ավելի քան 8%-ով:

5032 | 0
Facebook