Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ` Սիրիայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ կապված

10:06, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ` Սիրիայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ կապված

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում ռուսաստանյան մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք խախտել են Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի հարցում միջուկային զենքի տարածման մասին գործող արգելքը:

Համաձայն եղած տվյալների` պատժամիջոցային ցուցակում կհայտնվեն «Կատոդ» ընկերությնը, «ԷնՊեՕ մեքենաշինական» ընկերությունը, «ՄիԳ» կորպորացիան, «Ռոսոբորոնէքսպորտ»-ը:

Նոր պատժամիջոցները կվերաբերեն նաև մի շարք այլ ընկերությունների` Չինաստանում, Իրանում, Սուդանում, Սիրիայում, Թուքիայում, ԱՄԷ-ում:
     Հաղորդվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն 2 տարի ժամկետով:

4205 | 0
Facebook