Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տղաները լավ պատրաստվել են, մնում է` ցույց տան այն ամենն, ինչին ընդունակ են․ Ջուլֆալակյանը՝ Լաս Վեգաս մեկնելուց առաջ

18:35, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Տղաները լավ պատրաստվել են, մնում է` ցույց տան այն ամենն, ինչին ընդունակ են․ Ջուլֆալակյանը՝ Լաս Վեգաս մեկնելուց առաջ
     Սեպտեմբերի 7-ից 13-ը Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Երևանում։ Նշենք, որ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները Լաս Վեգաս կմեկնեն սեպտեմբերի 4-ին: Լրագրողների հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ գոհ է անցկացրած հավաքներից ու ըմբիշների ընդհանուր պատրաստվածությունից: «Հավաքականն անցկացրել է ծրագրավորված բոլոր հավաքները և մրցաշարերը։ Գոհ եմ արդյունքներից։ Բոլորն իրենց լավագույնս են դրսևորել։ Լաս Վեգասի առաջնությունում մեր թիմի համար գլխավորը լինելու է օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելը։ Հնարավորինս փորձելու ենք պայքարել մեդալների համար։ Ամեն ինչ ցույց կտա գորգը։ Ժամանակից շուտ չեմ ուզում որևէ բան ասել։ Տղաները լավ պատրաստվել են, մնում է ցույց տան այն ամենն, ինչին ընդունակ են»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը, փոխանցում է ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։
     Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են հետևյալ ըմբիշները՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
3891 | 0
Facebook