Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժշկուհին գտնվում է հետախուզման մեջ` ծնունդ ընդունելու ժամանակ լուսանկարվելու և լուսանկարը սոցցանցերում տարածելու համար

20:08, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Բժշկուհին գտնվում է հետախուզման մեջ` ծնունդ ընդունելու ժամանակ լուսանկարվելու և լուսանկարը սոցցանցերում տարածելու համար

Մալայզիայում «Johor Bahru» հիվանդանոցի բժշկուհիներից մեկը գտնվում է հետախուզման մեջ` ծնունդ ընդունելու ժամանակ լուսանկարվելու և այդ լուսանկարը սոցիալական կայքերում տարածելու համար:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հայտնված լուսանկարում վերոհիշյալ հիվանդանոցի բժշկուհին է` մի ձեռքով խաղաղության նշանն է ցույց տալիս, իսկ մյուսով` պատրաստ է ծնունդն ընդունելու:

Այժմ երկրի Առողջապահության նախարարությունը մեղադրում է 20-ամյա բժշկուհուն հիվանդի` տվյալ դեպքում ծննդկանի իրավունքների խախտման համար: Հիվանդանոցի տնօրենն էլ իր հերթին նշել է, որ սա նմանօրինակ առաջին դեպքն է իրենց մոտ և բժշկուհին կպատժվի:

18189 | 0
Facebook