Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է զոհվել

19:11, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Վենեսուելայի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է զոհվել

Վենեսուելայի հյուսիսում տեղակայված բանտերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, առնվազն 11 մարդ վիրավորվել է: Զոհերից 9-ը տղամարդ է եղել, 8-ը` կին: Տղամարդիկ բանտարկյալներ են եղել, իսկ կանայք, ամենայն հավանականությամբ, տեսակցության եկած հարազատներ:

Հրդեհի պատճառները բացահայտված չեն: Բանտարկյալների խոսքով` հրդեհը կարող է բռնկված լինել հոսանքալարերի անսարքության հետևանքով, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:

Նշվում է, որ Վենեսուելայում գործող բանտերը գերծանրաբեռնված են. ավելի քան 40 հազար մարդ գտնվում է անազատության մեջ: Բանտերում անկարգություններ ու բախումներ հաճախ են լինում: Միայն 2014թ. բանտային կռիվների հետևանքով 300 բանտարկյալ է սպանվել:

4867 | 0
Facebook