Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Պետական աշխատողները սեպտեմբերի 3-6-ը պարտադրված` առանց վարձատրման կաշխատեն շուրջօրյա ռեժիմով

13:45, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Պետական աշխատողները սեպտեմբերի 3-6-ը պարտադրված` առանց վարձատրման կաշխատեն շուրջօրյա ռեժիմով
     Վերջին երկու օրերին մեծ աղմուկ է բարձրացել պետական համակարգում աշխատողների շրջանում: Ասում են՝ բոլոր նախարարությունները և ստորաբաժանումները` նախարարների կարգադրությամբ հրահանգ են ստացել սեպտեմբերի 3-6-ն աշխատել շուրջօրյա ռեժիմով` հերթափոխով: Հաստատությունների ղեկավարները շտապ ժողով են անցկացրել աշխատակիցների հետ և պահանջել, որպեսզի կատարվի վերևից իջած հրամանը: Ի դեպ, բոլոր աշխատակիցներին տեղեկացվել է, որ այդ օրերի աշխատանքի դիմաց չեն վճարվելու և դա արվում է այն պատճառով, որ երկրում չափազանց լարված իրադրություն է: Ասում են նաև, որ այս կերպ իշխանությունները փորձում են նվազեցնել առաջիկա ցույցերին մասնակցողների թիվը, քանի որ վերջին ցույցերի ընթացքում ակնհայտորեն տեսան, որ մասնակիցների ստվար զանգվածը պետական համակարգի աշխատողներ էին: Ըստ լուրերի՝ նման հրահանգի կատարման ամենաակտիվ նախարարներն են Արմեն Աշոտյանը, Արմեն Երիցյանը, Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13745 | 2
Facebook