Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնի Ռոստովում հայ երիտասարդի մահացու ծեծի տեսագրությունը հայտնվել է համացանցում. (թույլ նյարդեր ունեցողներին` չդիտել)

10:56, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Դոնի Ռոստովում հայ երիտասարդի մահացու ծեծի տեսագրությունը հայտնվել է համացանցում. (թույլ նյարդեր ունեցողներին` չդիտել)

Դոնի Ռոստովի գյուղերից մեկում ավտովթար է տեղի ունեցել, որի մեղավորը 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանն է եղել: Նա իր Ford Focus մեքենայով հարվածել է 5 ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել մի քանի հետիոտնի: Հաղորդվում է, որ երիտասարդը հարբած է եղել: Վթարից հետո բորբոքված համագյուղացիները դաժան հաշվեհարդար են տեսել Ռաֆայել Խլղաթյանի հետ` սպանելով նրան: Դաժան ծեծի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Այնտեղ երևում է, որ արյունոտված տղամարդուն ծեծում են անգամ այն ժամանակ, երբ նա այլևս ի վիճակի չէ ոտքի կանգնել: Նշվում է, որ նրան ծեծի ենթարկածների թիվը հասել է մոտ 100-ի:


     Արդեն ձերբակալվել են նրան դաժանաբար ծեծելով սպանած առաջին կասկածյալները: Հաղորդվում է, որ վթարի պահին Ռաֆայելի հայրը` Սերգեյը, ևս մեքենայում է եղել, նրան ևս ծեծի են ենթարկել, սակայն վրա հասած ոստիկանները փրկել են նրա կյանքը:

28036 | 6
Facebook