Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 3 անգամ. «ՀԺ»

10:13, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 3 անգամ. «ՀԺ»
    
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչև 65 միլիոն դոլարի։
     Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերևս միայն հանքարդյունաբերության ոլորտը։
     «Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, և հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։
     Փաստորեն տեղի է ունեցել հակառակը։ Իսկ առավել ուշագրավ է այն, որ ԵՏՄ շրջանակներում մեր կարևորագույն գործընկերը և ՀՀ տնտեսության մեջ ավանդաբար ամենամեծ ներդրումներն անող Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ։ Եթե անցած տարվա աոաջին կիսամյակում ռուսական ծագում ունեցող օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին մոտ 88 միլիոն դոլար, ապա այս տարի հազիվ անցնում են 7 միլիոն դոլարի սահմանագիծը»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի համարում:
2694 | 0
Facebook