Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Երևան Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը դառնում է վտանգավոր. «Ժամանակ»

10:06, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
«Երևան Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը դառնում է վտանգավոր. «Ժամանակ»

ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը աստիճանաբար դառնում է վտանգավոր: Մարդիկ խաբվում են ամեն օր: Ոմանք հետևողական են լինում, գնումներ կատարելուց հետո նայում են ապրանքների ցանկը, պարզում, որ գնումներն ուռճացված են, ոմանք էլ՝ ոչ:
     Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի բնակչուհի Կարինե Մուղնեցյանը երեկ «Դալմա» առևտրի կենտրոնի «Երևան Սիթի»-ից գնումներ է կատարել, հիմնականում դպրոց հաճախող որդու համար գրենական պիտույքներ է գնել, մոտեցել է դրամարկղին, վճարում կատարել ու գնացել տուն: Բայց տուն հասնելուն պես, պարզել է, որ սուպերմարկետում իրեն խաբել են ու ավել գումար գանձել:
     «Տուն հասնելուն պես հիշեցի, թե որքան եմ վճարել ու զարմացա, քանի որ իմ գնումները չպետք է գերազանցեին 22-23 հազար դրամը, բայց ես վճարել էի 30 հազար դրամից ավել: Վերցրեցի գնումների այդ կտրոնը, ու ինչ պարզեմ. գրենական պիտույքներից բացի՝ գնումների ցանկում ներառված է նաև «Braun» ապրանքանիշի վարսահարդարիչ 7500 դրամ արժողությամբ, որը, ես, բնականաբար, չէի գնել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Կարինե Մուղնեցյան:
     Վերջինը զայրացած անմիջապես վերադարձել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և մենեջերից ու վաճառողներից բացատրություն պահանջել: «Որքան էլ զարմանալի է, ո՛չ վաճառողները, ո՛չ էլ մենեջերները անգամ չփորձեցին պնդել, թե հնարավոր է՝ ես այդ վարսահարդարիչը գնել եմ ու տուն եմ տարել: Մենեջերը առանց բառ ասելու, շատ հանգիստ տոնով գրպանից հանեց 7500 դրամը և վերադարձրեց: Այսինքն, դա նշանակում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ իրենց խարդախությունը բացահայտվել է, դրա համար էլ չփորձեցին անգամ հակառակվել»,- հավելեց տիկին Մուղնեցյանը:
     Մանրամասները՝ թերթի համարում:

10521 | 0
Facebook