Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազար երեխա

09:21, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազար երեխա
     Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցներն իրենց դռներն են բացել դպրոցականների առջև: Այս տարի առաջին դասարան ոտք կդնի 40 հազար երեխա, իսկ ընդհանուր առմամբ 2015-2016 ուսումնական տարում հայաստանյան դպրոցներ կհաճախի 400 հազար աշակերտ:
     Օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել ԿԳ նախարարը` մանկավարժներին հորդորելով ուսումնական տարին սկսել աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: «Մեզանից պահանջվում է լինել պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը, մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը»,- նշել է Արմեն Աշոտյանը:
6399 | 0
Facebook