Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցներն իրենց դռներն են բացել դպրոցականների առջև: Այս տարի առաջին դասարան ոտք կդնի 40 հազար երեխա, իսկ ընդհանուր առմամբ 2015-2016 ուսումնական տարում հայաստանյան դպրոցներ կհաճախի 400 հազար աշակերտ:
Օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել ԿԳ նախարարը` մանկավարժներին հորդորելով ուսումնական տարին սկսել աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: «Մեզանից պահանջվում է լինել պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը, մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը»,- նշել է Արմեն Աշոտյանը: