Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը կիսով չափ կսուբսիդավորի ՓՄՁ ոլորտը

20:21, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Կառավարությունը կիսով չափ կսուբսիդավորի ՓՄՁ ոլորտը
     ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս. թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով:
     «Հանրապետության նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այդ նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների հարցը»,- նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
     Վերջինի խոսքով՝ հոսանքի դիմաց նրանց ծախսած 6,93 դրամ հավելավճարը կփոխատուցի կառավարությունը՝ մինչև խորհրդատվության ավարտը:
Տեսանյութն 1in.am-ի
4293 | 0
Facebook