Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Վահագն Հովնանյանը

17:10, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Մահացել է Վահագն Հովնանյանը
     Մահացել է գործարար, բարերար Վահագն Հովնանյանը:
     Հունիսի սկզբին ՄԱՄՈՒԼ.am-ը գրել էր, որ Հովնանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Հովնանյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում:
    
     Ծնվել է Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952-ին ավարտել է Բաղդադի քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի համալսարանում (Փենսիլվանիա նահանգ), որն ավարտել է 1956-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:
     Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերություններն ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ: Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին՝ Վահագ Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո հանգանակել է միջոցներ Սպիտակի աղետի գոտում կառույցներ վեր խոյացնելու համար: 2000-ի մայիսին Հովնանյանը հիմնել է «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ:
     1998-ին Վահագ Հովնանյանը Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը:
6179 | 5
Facebook