Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ նռնակ նետած անձը ձերբակալվել է

16:43, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ նռնակ նետած անձը ձերբակալվել է

Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են այն անձին, ով Գերագույն ռադան հսկող ոստիկանների շարքի ուղղությամբ մարտական նռնակ էր նետել: Ինչպես գրում է «Korrespondent»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կիև ոստիկանապետը:

«Նռնակը նետողին ձերբակալել ենք: Այժմ ճշտվում է նրա ինքնությունը»,- հայտարարել է Ալեքսանդր Տերեշչուկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով վիրավոր ուժայինների թիվը հասել է 100-ի: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է նույնիսկ, որ պայթյունը նույնիսկ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել:

4929 | 0
Facebook