Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում` իր երեխաներն ուր սովորեն. Նարինե Հովհաննիսյան

17:33, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
ԿԳ նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում` իր երեխաներն ուր սովորեն. Նարինե Հովհաննիսյան

«ԿԳ նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում` իր երեխաներն ուսումնական ինչ հաստատությունում սովորեն: Եթե նախարարն իր երեխաներին տարել է այդ դպրոց, ապա չի նշանակում` այդ դպրոցի առաջին դասարանցիների թիվն ավելացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով նախարար Արմեն Աշոտյանի երեխաների` մասնավոր դպրոցներում սովորելու փաստին, ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ այսօր ոչ պետական դպրոցների թիվը 50 է, հիմա նվազել, հասել է 40-ի: «Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ ոչ պետական դպրոց, եթե այդ դպրոցը լիցենզավորված է, ապա այն կարող է աշխատել: Կարող են բացվել ոչ պետական դպրոցներ, այժմ թիվը շատ չէ, բայց կարող են նաև շատ լինել: Ծնողն ազատ է ընտրել՝ ոչ պետական, թե՞ պետական դպրոց»,- շարունակեց նա:
     Ի դեպ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որդիների` «Այբ» դպրոց հաճախելու փաստին: Նա նշել է, որ նախարարին «պատիվ չի բերում», որ նրա երեխան գնում է մասնավոր դպրոց: «Ուրեմն այն դպրոցների նկատմամբ, որ նրա ղեկավարության տակ են, վստահություն չկա: Բայց պարոն Աշոտյանին էլ կարելի է հասկանալ. նա օգտվում է եղած հնարավորությունից»,- ասել է նա:

4549 | 3
Facebook