Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստաս Պիեխան և Նիկիտա Միխալկովը հայտնվել են Ուկրաինայի «սև ցուցակում»

16:05, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Ստաս Պիեխան և Նիկիտա Միխալկովը հայտնվել են Ուկրաինայի «սև ցուցակում»

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող 16 անձանց արգելել է մուտք գործել Ուկրաինայի տարածք: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործել արգելվել է հրապարակախոսներ Վլադիմիր Կուչերենկոյին, Եգոր Խոլմոգորովին և Միխայիլ Խազինին:

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդն առանձնացրել է նաև մշակույթի 14 գործիչների, որոնք վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Այդ ցանկում են ներառվել նաև հայտնի երգիչ Ստաս Պիեխան և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

4970 | 0
Facebook