Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի հանդեպ

15:02, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի հանդեպ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում Չինաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Washington Post»-ը, պատժամիջոցների ցուցակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձինք ներառված են եղել Չինաստանի կողմից Միացյալ Նահանգների հանդեպ իրականացված հաքերային հարձակումների մեջ, որոնց նպատակն է եղել ԱՄՆ-ից առևտրային գաղտնիքներ կորզելը:

Աղբյուրը նշում է, որ պատժամիջոցները կիրառելու վերաբերյալ վերջնական որոշումը հրապարակվելու է այսօր: Մինչ այդ Սպիտակ տունը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել լուրերը:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին տարածված տեղեկությունների համաձայն, չինացի հաքերները ամերիկացի մոտ 21,5 միլիոն պետական աշխատողների տվյալներ էին գողացել:

8653 | 1
Facebook