Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրակրթության վարչության պետը չհստակեցրեց` ինչու դպրոցների գրադարանների դասագրքերը չեն բազմացվում

14:15, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Հանրակրթության վարչության պետը չհստակեցրեց` ինչու դպրոցների գրադարանների դասագրքերը չեն բազմացվում

Վաղը սեպտեմբերի 1-ն է և ուսումնական հաստատություններն իրենց դռներն են բացելու շուրջ 400.000 աշակերտների առջև: Շուրջ 40.000 աշակերտ էլ ոտք է դնելու առաջին դասարան: 1-4 դասարանների աշակերտներին տրվելու են անվճար դասագրքեր, 5-12-րդ դասարաններում` շրջանառու հիմնադրամի միջոցով, շարունակվելու է վարձակալությամբ ստացվող դասագրքերի գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն հարց է ուղղել Ն. Հովհաննիսյանին` ի՞նչն է պատճառը, որ դպրոցների գրադարանների դասագրքերը չեն բավականացնում աշակերտներին (հատկապես, երբ աշկարտների թիվը տարեցտարի նվազում է): Մի՞թե ԿԳ նախարարությունը հնարավորություն չունի բազմացնելու դրանք, որպեսզի ծնողներն ամեն տարի ստիպված չլինեն վճարել այդ գրքերի համար: Հովհաննիսյանն այսպես է պատասխանել. « Այդ գրքերը նույնիսկ կայքում են տեղադրված, կարող են կայքից էլ օգտվել: Պարզապես, դժվար է կայքից դասագրքով աշխատել, և ճիշտ է, որ երեխայի ձեռքում է այդ դասագիրքը: Կարծես դա ավանդույթ է և դասագրքերի հետ շփվելն ունի առանձնակի նշանակություն: Այն աշակերտները, ովքեր ցանկանում են գնել, տպարաններում կան այդ գրքերից և տարբերվում են մեր գրքերից նրանով, որ կազմի վրա գրված է` վճարման ենթակա չէ: Տպարաններում կա նաև գրքերի ավելցուկ և սեպտեմբերի 10-ից հետո ավելի շատ կարող են լինել»:
     Մեր թղթակցի ճշտող հարցին, թե դպրոցների գրադարաններում աշակերտների թվին համապատասխան դասագրքեր չկա՞ն, ասել է, որ այդ վճարովի գրքերն աշակերտների թվով են և տնօրենների ներկայացրած հայտով են տրամադրվում գրադարններին: «Կան ծնողներ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները նորն ունենան, ո՛չ օգտագործած»,- պարզաբանել է նա:
     ԿԳՆ հանրակրթության վարչության պետն այդպես էլ չի հստակեցրել, թե ինչո՞ւ դպրոցների գրադարանների դասագրքերը չեն բազմացվում և անվճար` ոչ վարձավճարային հիմունքններով, տրվում աշակերտներին:

3813 | 1
Facebook