Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կյանքի միջին տևողությունն Իտալիայում կհասնի 94 տարվա

00:05, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Կյանքի միջին տևողությունն Իտալիայում կհասնի 94 տարվա
     Իտալիայում կյանքի միջին տևողությունը 2100 թվականին կհասնի 94 տարվա: Այլ կերպ ասած՝ Իտալիան չի զիջի իր՝ կյանքի ամենաերկար տևողությունն ունեցող երկրների շարքում առաջատարի տեղը:
     Ներկայում կյանքի միջին տևողությունն Իտալիայում կանանց դեպքում կազմում է 84,6 տարի, տղամարդկանց դեպքում՝ 79,5 տարի, հայտնում է Italia-ru.com-ը: Կյանքի մակարդակի աճին նպաստում է բարձր տեխնոլոգիաների, բժշկագիտության զարգացումը և առողջ ապրելակերպը:
     Բացի այդ ՄԱԿ-ն իր զեկույցում նշել է, որ 2100-ին ծնելիությունն Իտալիայում ևս աննախադեպ աճ կգրանցի:
5631 | 1
Facebook