Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարադրամի փոխարժեքները ՀՀ բանկերում

12:31, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքները ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` օգոստոսի 31-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները:

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 480,24 դրամ, վաճառք` 484,98 դրամ:

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 536,81 դրամ, վաճառք` 547,41 դրամ:

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7,14 դրամ, վաճառք` 7,50 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը «ԲՏԱ Բանկ»-ում է` 482 դրամ է, նվազագույնը` «Ամերիաբանկ»-ում` 479,50 դրամ: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը «Արցախբանկ»-ում է` 486,50 դրամ, նվազագույն փոխարժեքը` «ԲՏԱ Բանկ»-ում և «Պրոմեթեյ Բանկ»-ում` 484 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «ԲՏԱ Բանկ»-ը` 539 դրամ, նվազագույնն «Ամերիաբանկ»-ում է` 534,50 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն և «Արցախբանկ»-ը` 550 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 544 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7,21 դրամ է` «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում: Նվազագույնը` «Յունիբանկ»-ում է` 7,05 դրամ: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն` 7.63 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը` 7.35դրամ:

9245 | 0
Facebook