Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներից

12:10, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներից
     Օգոստոսի 30-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ՃՈ ծառայողներին օգնության շտապելիս, Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ նկատել են վիճաբանող և իրար հարվածներ հասցնող երկու արնաշաղախ երիտասարդների, որոնցից մեկը գազային ատրճանակով կրակել է մյուսի վրա, ինչից հետո երիտասարդները «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
     Պարզվել է, որ նշված երիտասարդներն են՝ 1996թ. ծնված Արեգ Պ-ն և 1988 թ. ծնված Հակոբ Հ-ն:
     Դեպքի վայրից հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ:
     Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
     Կատարվում է նախաքննություն:
9133 | 0
Facebook