Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեյլոր Սվիֆթը «MTV Video Music Awards 2015»-ի ժամանակ հաղթող է ճանաչվել «Տարվա տեսանյութ» անվանակարգում

11:11, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Թեյլոր Սվիֆթը «MTV Video Music Awards 2015»-ի ժամանակ հաղթող է ճանաչվել «Տարվա տեսանյութ» անվանակարգում

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը երեկ` օգոստոսի 30-ին կայացած «MTV Video Music Awards 2015»-ի ժամանակ հաղթող է ճանաչվել «Տարվա տեսանյութ» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «New York Post»-ը:
     Աղբյուրը նշում է, որ երգչուհին հաղթել է իր՝ «Bad Blood» երգի տեսահոլովակի շնորհիվ: Այդ անվանակարգում մրցանակին հավակնել են նաև Բեյոնսեն, Էդ Շիրանը, կիթառահար և կատարող Մարկ Ռոնսոնը՝ Բրունո Մարսի և ռեփեր Լամարի հետ։
     Հաղորդվում է, որ Թեյլոր Սվիֆթին շնորհավորել է նաև ռեփեր Քանյե Ուեսթը, ով ելույթի ժամանակ նաև հայտնել է, որ պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրություններում:

7769 | 0
Facebook