Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրության նոր նախագծի քննարկումները կընթանան բողոքի ցույցով

10:33, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Սահմանադրության նոր նախագծի քննարկումները կընթանան բողոքի ցույցով
     Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում կայանալու են սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ, որին հրավիրված են լինելու քաղաքական կուսակցությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
     Հայտնի է նաև, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծվել է «Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» նախաձեռնությունը, որը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բոյկոտելու են հանձնաժողովի նիստը և ներկայացված նախագիծը։
     «ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի հայ ժողովրդի կողմից»,- նշել են նրանք՝ հավելելով, որ հավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16։00-ին նախագահական նստավայրի դիմաց, այնուհետ՝ Ազատության հրապարակում՝ քննարկելու հետագա անելիքները։
3856 | 0
Facebook