Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները նվազել են

10:21, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Նավթի համաշխարհային գները նվազել են

Համաշխարհային շուկայում նավթի գները կրկին նվազել են: Այսօր` օգոստոսի 31-ին «Բրենթ» մակնշման հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,94%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 49,08 դոլար, իսկ ամերիկյան «WTI» մակնշման նավթի գինը նվազել է 1,70%-ով և կազմել 44,45 ամերիկյան դոլար:

«Բլումբերգ» գործակալության տվյալներով` փորձագետները նավթի սակագնի այս փոփոխությունը գնահատել են որպես նորմալ երևույթ և նշել, թե իրենք կանխատեսել էին ոչ թե նավթի գների բարձրացում, այլ նվազում, ինչն էլ հիմա դիտվում է շուկայում:

3530 | 0
Facebook