Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախյան պատերազմում 76 հայ է անհետ կորել. այսօր անհետ կորածների միջազգային օրն է

14:28, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Արցախյան պատերազմում 76 հայ է անհետ կորել. այսօր անհետ կորածների միջազգային օրն է
     Օգոստոսի 30-ին նշվում է անհետ կորածների միջազգային օրը: Հակամարտությունների հետևանքով անհետ կորածների որոնման և նրանց ճակատագիրը պարզելու հարցում շահագրգիռ կառավարություններին ակտիվորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): ԿՄԽԿ-ի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության հետևանքով ավելի քան 4.500 մարդ է անհետացել: Սրանք Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ընդհանուր տվյալներն են: Հայկական կարմիր խաչի ընկերակցության և տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, անհետ կորածների ընտանիքներին նաև տնտեսական աջակցություն և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: Նշենք՝ Արցախյան պատերազմում անհետացած անձինք 76-ն են, որոնց մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա:
3129 | 0
Facebook