Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը ղեկավարում է մարդասպան ավազակը». ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

15:10, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
«Ռուսաստանը ղեկավարում է մարդասպան ավազակը». ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Մարկո Ռուբիոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակայնորեն համարել է ավազակ: Նա չի մոռացել պիտակավորել նաև Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին: Այս հայտարարությունները թեկնածուն արել է Հարավային Կարոլինայում՝ իր ընտրողների առջև ելույթ ունենալու ժամանակ:

«Ռուսաստանն այսօր ղեկավարում է մարդասպան ավազակը: Նա ղեկավարում է կազմակերպված հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է իշխանությունն ու հսկայական տարածքներ: Դա մի մարդ է, որ սպանում է իր քաղաքական հակառակորդներին: Եթե դուք Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդն եք, ձեր ըմպելիքում, հնարավոր է, պլուտոնիում հայտնվի, կամ ձեզ ուղղակի կգնդակահարեն փողոցում»,- նշել է Ռուբիոն:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենամեծ թշնամին է համաշխարհային լիդերի՝ ԱՄՆ-ի՝ հաշվի առնելով Կրեմլի ատոմային ներուժը:

«Հյուսիսային Կորեայում էլ խելագարը տիրապետում է տասնյակ միավոր ատոմային զենքի, հեռահար հրթիռների, որոնք կարող են խոցել ԱՄՆ-ն»,- ասել է Մարկո Ռուբիոն:

8449 | 9
Facebook