Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր վրա թքած ունեք, բայց դուք մե՞ղք չեք...». Արմեն Դուլյան

13:31, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
«Մեր վրա թքած ունեք, բայց դուք մե՞ղք չեք...». Արմեն Դուլյան

Հայաստանի առաջին նախագահը ամեն ինչ արեց երեք ավանդական կուսակցությունների ազդեցությունը գետնին հավասարեցնելու համար... Դաշնակցականներին օրենքից դուրս հայտարարեց ու նստեցրեց, ռամկավարներին զուգահեռ մանկլավիկ կուսակցություն ստեղծեց Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ... Երրորդ կուսակցությանը՝ հնչակյաններին ձեռք չտվեց, որովհետև համոզված էր, որ առանձնապես վտանգ չէին ներկայացնում... Եւ շատ իզուր՝ հնչակյանները վերակազմավորվեցին ու վերակազմավորյալ կինն այս շաբաթ հրապարակայնորեն թքեց այն մարդկանց երեսին, որոնք իրեն պառլամենտ էին բերել... Հիմա լևոնական ճամբարում հաստատ մտածում են՝ բա ոնց էն երկու ավանդականների հետ միասին սրանց հերն էլ ժամանակին չանիծեցինք... Այսօրվա նախագահը շատ ավելի ճկուն է վարվում՝ կուսակցություն չի փակում, բոլորին հրավիրում է իր առջև խոնարհվելու, իմանալով, որ կխոնարհվեն... Պարզապես մենք ենք մեղք՝ բոլոր ղեկավարների հիմնական նպատակը, ջանքերի կիզակետը մեկն է եղել՝ կամ ոչնչացնել մրցակից կուսակցություններին, կամ խոնարհեցնել... Իրենք էլ են մեղք՝ վերջում մի պահ գիտակցելու են՝ ախր չէր կարելի ողջ ուժերը նման կասկածելի նպատակներին ծառայեցնել... Պետություն կա, տնտեսություն կա, Ղարաբաղ կա... Վերջապես հեղինակության հարց կա... Ինչպես են ձեզ հիշելու... Որպես մրցակից քաղաքական ուժերի ջախջախող կամ խոնարհեցնող... Լավ, մենք մեղք չենք, բա դուք մե՞ղք չեք...

Մեր վրա թքած ունեք, բայց դուք մե՞ղք չեք...Հայաստանի առաջին նախագահը ամեն ինչ արեց երեք ավանդական կուսակցությունների ազ...

Posted by Armen Dulyan on 29 Օգոստոս, 2015
7439 | 1
Facebook