Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարյուրավոր կիսամերկ մեքսիկացիներ դուրս են եկել կոռուպցիայի դեմ բողոքելու

14:08, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Հարյուրավոր կիսամերկ մեքսիկացիներ դուրս են եկել կոռուպցիայի դեմ բողոքելու

Մեքսիկայում, երկրի խորհրդարանի շենքի դիմաց հարյուրավոր կիսամերկ ցուցարարներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ իշխանական ոլորտում առկա կոռուպցիայի: Ցույցը տեղի է ունեցել երեկ: Ցուցարարները պարել են սալսա՝ ներքնազգեստների վրա փակցնելով Միգել Անխել Յունեսի լուսանկարները: Հենց նրան են մեղադրում միլիոնավոր պեսոների հափշտակության համար այն ժամանակ, երբ նա զբաղեցրել է դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Ցուցարարները պահանջել են մանրամասն հետաքննություն անցկացնել նրա ղեկավարման ողջ ժամանակաշրջանի համար:

Ակցիան իրականացվել է «400 pueblos» շարժման կողմից, որն իր առաջ նպատակ է դրել պայքարել երկրում գործող և ահագնացող չափերի հասնող կաշառակերության դեմ:

12053 | 0
Facebook