Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի 1 բարելի արժեքը կարող է նվազել 30 դոլարից

12:56, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Նավթի 1 բարելի արժեքը կարող է նվազել 30 դոլարից

Առաջիկա 3-6 ամիսների ընթացքում միջազգային շուկայում նավթի 1 բարելի արժեքը կարող է նվազել 30 դոլարից, բայց մեկ տարվա ընթացքում այն կկայունանա՝ դառնալով 50-60 դոլար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Ֆինանսների նախարարի նախկին օգնական Չարլզ Մաքքոննելը:

Ըստ նրա՝ անկման գլխավոր պատճառը կդառնա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կայունացումն ու շուկա նոր խաղացողների մուտքը՝ ի դեմս Իրանի: Այդ փոփոխություններով պայմանավորված՝ նավթային փոքր ընկերություններն անկում կապրեն ու գնման օբյեկտ կդառնան ավելի մեծ ընկերությունների համար: Կսկսվի նաև արդյունաբերության լայն կոնսոլիդացիա, նաև՝ ծախսերի կրճատում և նոր տեխնոլոգիաների հաշվին արտադրության ծավալների ավելացում:

6276 | 0
Facebook