Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պարտվել է Արկտիկայի համար Ռուսաստանի դեմ պայքարում. New York Times

12:15, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ-ը պարտվել է Արկտիկայի համար Ռուսաստանի դեմ պայքարում. New York Times

Արկտիկայի՝ բնական ռեսուրսներով և առևտրային նոր ճանապարհներով հարուստ տարածքների համար մրցակցությունը համեմատվում է սառը պատերազմի հետ, գրում է New York Times-ը: Ամերիկյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, սակայն, նշում են, որ այդ մրցապայքարում ԱՄՆ-ը հետ է մնում այլ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից:

Գործակալությունը նշում է, որ Ալյասկայի ափամերձ պահակային ուժերի ունեցած նավերը չեն բավարարում հետևելու համար Բերինգի նեղուցով ակտիվ նավարկությունների ողջ ընթացքին և միաժամանակ վերահսկելու ձկնորսությունն այդ տարածքում: Դրան հակառակ՝ Ռուսաստանն արկտիկական գոտում որոնողափրկարարական 10 կայան է կառուցում ու ավելացնում ռազմական ներկայությունը՝ վերականգնելով խորհրդային տարիների ռազմաբազաները: ԱՄՆ ռազմածովային ուժերը խոստովանել են, որ իրենք քիչ փորձ ունեն Արկտիկայում գործողություններ ծավալելու համար: Բացի այդ, Ռուսաստանը ՄԱԿ-ի ծովային կոնվենցիայի համաձայն՝ հայտ է ներկայացրել Արկտիկայի տարածքում իր սահմաններն ընդլայնելու համար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը դեռևս չի վավերացրել այդ կոնվենցիան:
5602 | 1
Facebook