Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանի իշխանությունները պատրաստվում են թունելից դուրս բերել հայտնաբերված 300 տոննա ոսկին

21:13, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Լեհաստանի իշխանությունները պատրաստվում են թունելից դուրս բերել հայտնաբերված 300 տոննա ոսկին
     Օրեր առաջ համացանցը ողողվեց չճշտված տեղեկատվությամբ, թե 2 գանձախույզներ Լեհաստանում, լքված թունելում հայտնաբերել են Երրորդ ռեյխի նացիստների գանձեր: Խոսքը վագոնների մեջ բեռնված 300 տոննա ոսկու, ադամանդների ու մարգարիտների մասին է, որի մասին զրույցները Եվրոպայում վաղուց արդեն լեգենդ էին համարում:
     Այսօր արդեն Լեհաստանի իշխանությունները 99%-ով վստահ են, որ դա լեգենդ չէ, և իրենք առաջիկայում մտադիր են հասնել այդ գանձերին:
     Գանձերի տեղը հայտնաբերած լեհն ու գերմանացին, ում անուններն, ինչպես նաև գանձերի տեղը գաղտնի են պահվում, արդեն ձևակերպել են իրենց իրավունքը հայտնաբերված գանձերի 10%-ի վրա:
     Լրատվամիջոցներին արդեն հաջողվել է պարզել, որ լքված թունելն, ամենայն հավանականությամբ, գտնվում է Վալբժիխ քաղաքի մոտակայքում գտնվող Քսենժ ամրոցի տարածքում:
     Լեհաստանի իշխանությունները հսկողություն են սահմանել վայրում և խստորեն արգելել ինքնուրույն մոտենալ 100 մետրանոց շարժակառքին, քանի որ այն, հնարավոր է, ականապատված լինի:
     Հնարավոր է նաև, որ գնացքի վագոններում լինեն թունավոր նյութեր, զինամթերքներ ու կարևոր փաստաթղթեր:
13705 | 0
Facebook