Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում բժիշկը 1360 տարվա ազատազրկման է դատապարտվել

17:33, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ-ում բժիշկը 1360 տարվա ազատազրկման է դատապարտվել

Դատարանը Կալիֆորնիայի բժիշկ Գաբրիել Դիազին մեղավոր է ճանաչել ցավազրկող դեղամիջոցների անօրինական դուրսգրման և տարածման համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ 2011թ. ընթացքում բժիշկը 1.7 միլիոն արժողությամբ ուժեղ ցավազրկող այնպիսի դեղերի դեղատոմսեր է դուրս գրել, որոնց թվում է եղել նաև OxyContin-ը, որը նշանակվում է օնկոլոգիական հիվանդներին` ցավազրկման նպատակով։

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի դատախազության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ պարզվել է նույնիսկ, որ կլինիկայի որոշ հիվանդներ թմրամոլ են եղել, իսկ մի քանիսը մահացել են գերդոզավորումից։

Դիազին մեղադրանք է առաջադրվել 79 կետով: Նրան սպառնում է մինչև 1360 տարվա ազատազրկում, սակայն հավանաբար այդ ժամկետը կնվազեցվի։

7690 | 0
Facebook