Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միշտ ցանկացել եմ այնպիսի երաժշտություն ստեղծել, որը կազդի հետագա սերունդների վրա և կոգևորի իրենց». այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է

16:25, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
«Ես միշտ ցանկացել եմ այնպիսի երաժշտություն ստեղծել, որը կազդի հետագա սերունդների վրա և կոգևորի իրենց». այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է
     Ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր, գործարար Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 57 տարեկան: Փոփ երաժշտության արքան արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ): Նա 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում՝ Կենդանի Լեգենդ):
     Ջեքսոնն իր մասին ասել է. «Իմ երաժշտական կարիերան աշխարհում ամենաերկարներից է, և ես շատ հպարտ եմ, որ դարձել եմ այդ ընտրյալներից մեկը»:
     Երգիչը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Մահվան հետ կապված տարբեր վարկածներ էին շրջանառվում, բայց ըստ հետաքննության, նրա մահն սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։
     2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվել է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։
5624 | 3
Facebook