Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը հրաժարվել է համագործակցել «Սբերբանկ»-ի հետ

16:08, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Apple-ը հրաժարվել է համագործակցել «Սբերբանկ»-ի հետ

Ամերիկյան Apple ընկերությունը Ռուսաստանում IOS ծրագրային ապահովմամբ զբաղվող մասնագետներին տեղեկացրել է, որ հրաժարվում է նրանց վճարումները կատարել «Սբերբանկ»-ի միջոցով, հաղորդում է «Վեդոմոստի»-ն: «Ձեր կողմից նշված բանկը սահմանափակումների ներքո է գտնվում: Դրանով պայմանավորված` մենք ստիպված ենք դադարեցնել ցանկացած վճարում մինչ այն պահը, քանի դեռ դուք այլ հաշիվ չեք ներկայացրել այնպիսի բանկում, որի նկատմամբ սահմանափակումներ կիրառված չեն»,- ասվում է ընկերության ծանուցման մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին «Սբերբանկ»-ը հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների «սև ցուցակում»: «Սև ցուցակում» էին հայտնվել նաև «ՎեՏեԲե»-ն, «Մոսկովյան բանկ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, «Ռոսսելխոզբանկ»-ը և «ՎեԷԲէ»-ն:

3402 | 0
Facebook