Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձ է արվում օրինականացնել միասեռականների ամուսնություններն, ընտանիքներից երեխաների օտարումը». «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն

14:01, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
«Փորձ է արվում օրինականացնել միասեռականների ամուսնություններն, ընտանիքներից երեխաների օտարումը». «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը ՄԱՄՈՒԼ.am-ին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականը: «Նախագիծը ոչ միայն չի դիմագրավում ՀՀ դեմ ուղղված մարտահրավերներն, այլև պարունակում է լրջագույն սպառնալիքներ` ինքնիշխանության, ազգային անվտանգության և ընտանիքի ինստիտուտի դեմ»,- նշել է նախաձեռնության անդամն` ուշադրություն հրավիրելով հատկապես հոդված 34-ի վրա: «Հոդված 34-ի անգլերեն տարբերակում հայերեն տարբերակի համապատասխան հոդվածում նշված «կին և տղամարդ» բառերը թարգմանված են «կանայք և տղամարդիկ»: Անգլերեն տարբերակում բացակայում է նաև «միմյանց հետ» բառակապակցությունը: Վերոնշյալ իրողություններով, փաստորեն, փորձ է արվում օրինականացնել միասեռականների ամուսնությունները և իրավական հիմքեր են նախապատրաստվում ավանդական ընտանիքների քայքայման համար: Հոդված 36-ով իրավական հիմքեր են նախապատրաստվում ընտանիքներից երեխաների ապօրինի օտարման համար՝ սեռական շահագործման, միասեռականների կողմից նրանց որդեգրման, օրգանների վաճառքի հնարավոր հետևանքներով:
     Հոդված 17-ով իրավական հիմքեր են ստեղծվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ստորադասման և ժողովրդի հոգևոր հիմքերի խարխլման համար: Հոդված 5-ով Հայաստանի արտաքին և ներքին կառավարումը վերջնականորեն հանձնվում է միջազգային կառույցներին: Հոդված 58-ով օտարերկրացիներին և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է տրվում հողի նկատմամբ ունենալ սեփականության ձեռքբերման իրավունք, ինչը իրավական հիմքեր է ստեղծում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների, ընդերքի, օգտակար հանածոների և սահմանամերձ գոտիների օտարման համար»:

4048 | 0
Facebook