Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի հոգևորականին մեղադրել են եկեղեցու լոգարանում թաքնված տեսախցիկ տեղադրելու համար

15:35, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Ամերիկացի հոգևորականին մեղադրել են եկեղեցու լոգարանում թաքնված տեսախցիկ տեղադրելու համար

Ֆիլիպինի իշխանությունները հետախուզում են հայտարարել ԱՄՆ Օրեգոն նահանգի հոգևորականներից մեկի հանդեպ, ով եկեղեցու լոգարանում թաքնված տեսախցիկ էր տեղադրել: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ հայր Իսրայել Բիենն, ով այժմ գտնվում է փախուստի մեջ, եկեղեցու լոգարանում տեսախցիկը տեղադրել է էլեկտրական վարդակի անվան տակ: Դրա առկայության մասին բացահայտվել է միայն այս տարվա ապրիլի վերջին, երբ Օրեգոնի Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու սպասավորներից մեկը տղամարդկանց լոգասենյակում նկատել է տեսախցիկը:

Հաղորդվում է նաև, որ այժմ Ֆիլիպինների իշխանությունները հետախուզում են հայտարարել հոգևորականի հանդեպ` վերջինին Միացյալ Նահանգներին արտահանձնելու նպատակով: Ինքը՝ Բիենն իր վերջին նամակներից մեկում հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է իր առողջականի և կյանքի համար:

12797 | 0
Facebook