Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կուրթան գյուղում անչափահասի սպանության համար կասկածվողը ձերբակալվել է

13:10, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Կուրթան գյուղում անչափահասի սպանության համար կասկածվողը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանի սպանության դեպքի առթիվ:

2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է ընդունվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Վարդան Վահանի Գևորգյանn, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ Ս. Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին:

Ս. Գևորգյանին պատկանող «Օպել Աստրա 2.0Ի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

4967 | 0
Facebook