Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոբզոնն առաջարկել է կասեցնել դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

12:03, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Կոբզոնն առաջարկել է կասեցնել դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Հայտնի երգիչ և ՌԴ Պետդումայի անդամ Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի hետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին գրում է «Գազետա»-ն:

«Ես կխզեի դիվանագիտական կապերն ամբողջությամբ, որպեսզի ամերիկացիները հասկանային, որ մեզ հետ այդպես վարվել չի կարելի, որ Ռուսաստանի հետ կատակել չի կարելի: Ռուս ժողովուրդն ազատ է և սիրում է իր երկիրը: Մեզ հետ կատակել ես ոչ ոքի խորհուրդ չեմ տա»,- հայտարարել է Կոբզոնը:

Նշենք, որ ավելի վաղ Կոբզոնը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջամտել է, որ ինքը բժշկական վիզա ստանա ԵՄ մեկնելու համար, քանի որ, ինչպես արդեն հայտնի է, երգիչը գտնվում է ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ-ի «սև ցուցակների» մեջ և չէր կարող մուտք գործել այդ տարածքներ:

5255 | 3
Facebook