Թխադեմ, սեքսուալ, հրապուրիչ ժպիտով, գերող աչքերով` պարուրված վառ գույներով ու էկզոտիկ մրգերով. հենց այսպես են մարդիկ պատկերացնում արևելյան հարեմների գերուհիներին: Բայց լուսանկարչուհի Լալա Էսայադայի աշխատանքներում բոլորովին այլ կերպ են պատկերված հարեմի գեղեցկուհիները: Նրանց մարմինը, դեմքն ու հագուստը, պատված արաբական գործվածքով, պատմում են նրանց կրած բոլոր արգելքների ու սահմանափակումների մասին: