Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

194 դպրոցը վեցօրյա դարձնելու լուրը բարկացրել է ծնողներին

17:33, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
194 դպրոցը վեցօրյա դարձնելու լուրը բարկացրել է ծնողներին
     Մեր խմբագրություն դիմած՝ թիվ 194 դպրոցի մի խումբ ծնողներ բողոքում էին, որ նշված դպրոցը սեպտեմբերից պատրաստվում է դառնալ վեցօրյա: Ծնողները դժգոհում էին, որ դա դժվար է երեխաների համար, ինչպես նաև՝ ծախսատար:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի հետ: Մեր հարցադրմանը, թե ինչն է պատճառը, որ պատրաստվում են աշխատել վեցօրյա ռեժիմով, նա պատասխանեց. «Մենք աշխատելու ենք հնգօրյա ռեժիմով, ո՞վ է ասել նման բան, ճիշտ է նման խոսակցություններ եղել են՝ կապված հարմարավետության և մարզադահլիճների հետ, քանի որ մեր դպրոցում առաջին դասարանից մարմնամարզություն են անցնում, բայց վեցօրյա չի լինելու»: Վերջում Նունե Մանուկյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ սեպտեմբերից դպրոցը կշարունակի աշխատել հինգօրյա ռեժիմով:
7842 | 0
Facebook