Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բելառուսը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

15:46, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Բելառուսը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
     Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
    
     Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում:
3073 | 0
Facebook