Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տնային գործերում ծուլանալը դառնում է կանանց ճարպակալման պատճառ

23:08, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Տնային գործերում ծուլանալը դառնում է կանանց ճարպակալման պատճառ

Տնային գործեր չանելը դառնում է կանանց ճարպակալման պատճառ, պարզել էն Լոնդոնի համալսարանի գիտնականները:

Արդեն երկար տասնամյակներ գիտությունն ու տեխնոլոգիաները պայքարում են կանանց տնային հոգսերից ազատելու համար: Սակայն, համաձայն գիտնականների, դա խոշոր հաշվով ոչ թե օգուտ է տալիս կանանց, այլ՝ վնաս՝ հանգեցնելով ավելորդ քաշի կուտակման:

Գիտնականները համեմատել են ժամանակակից կանանց և 30 տարի առաջ ապրած նրանց հասակակիցներին: Այժմ կանանց մեծ մասը տան մաքրությանը հատկացնում է շատ քիչ ժամանակ՝ օրվա մեծ մասն անցկացնելով աշխատավայրում կամ բազմոցին: 1980-ականների կանայք տնային գործերով զբաղվում էին 20%-ով ավելի շատ: Այնինչ տնային գործերով զբաղվելը համարժեք է չափավոր մարզանքին, որն այրում է համակարգչի և հեռուստացույցի առջև հավաքած կալորիաները:

6729 | 0
Facebook